Հայտնի են դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցի որոշ մանրամասներ։
Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից, բայց 2022-ի մարտին Ստամբուլում բանակցությունների տապալումից հետո չի պատրաստվում կատարել առաջին քայլը։ «Ինչո՞ւ մենք պետք է իրար խառնվենք եւ ուղղենք ինչ-որ մեկի սխալները»։
Հակամարտության կարգավորման պայմանները, այդ թվում իրավիճակի պահպանումն այն տեսքով, որով այսօր կա, պետք է քննարկել։ «Սա բանակցությունների նախապայման է, որոնք մեզ հետ ոչ ոք չի ուզում վարել, կամ, ավելի ճիշտ, ուզում են, բայց չգիտեն ինչպես։ Գիտեմ, որ ուզում են։ Ես ոչ միայն դա տեսնում եմ, այլեւ գիտեմ, որ ուզում են, բայց ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչպես»։
Այն մասին, թե ինչու Լոնդոնը տապալեց բանակցությունները
«Սատանան գիտի, թե ինչու, ես ինքս էլ չեմ հասկանում։ Չգիտես ինչու բոլորի մոտ իլյուզիա կա, թե Ռուսաստանին կարելի է հաղթել մարտի դաշտում՝ ամբարտավանությամբ, մաքուր սրտով, բայց ոչ մեծ խելքով»։
Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին
Արեւմուտքում իզուր են կարծում, թե Ուկրաինայի հետ կռիվներն «ընդդմիշտ բաժանել են ժողովրդի մի մասին մյուսից»։ «Վաղ թե ուշ մենք կպայմանավորվենք։ Գուցե տարօրինակ է այսօրվա համար, բայց մեր հարաբերությունները կվերականգնվեն։ Շատ ժամանակ կպահանջվի, բայց կվերականգնվեն»։
Ուկրաինայի հետ սահմանների մասին
«Ուկրաինան մեծ հաշվով արհեստական պետություն է, ստեղծված Ստալինի կամքով, այդ թվում հունգարական, լեհական եւ ռումինական տարածքների հաշվին»։
Պուտինն ասում է, որ Հունգարիայի նախագահի հետ երբեք չի քննարկել նրանց հողերի վերադարձի հարցը, որոնք Ուկրաինային տվել է Ստալինը։
«Ուկրաինացի» բառի մասին
«Այդ բառի նախնական իմաստը նշանակում է՝ մարդ, որն ապրում է պետության ծայրամասում, կամ զբաղված է սահմանային ծառայությամբ։ Դա չի նշանակել ինչ-որ առանձնահատուկ էթնիկ խումբ»։
Ռուսաստանի` ՆԱՏՕ մտնելու մասին
Մոսկվան հետաքրքրված էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում եւ Վաշինգտոնին առաջարկել է միասին կառուցել հակահրթիռային պաշտպանություն։ ԱՄՆ-ի նախագահները պաշտպանել են այս գաղափարը, բայց նրանց աշխատակազմերը հրաժարվեցին դրանից։ «Ի վերջո, մեզ ուղարկեցին գրողի ծոցը։ Եվ մենք ստեղծեցինք հիպերձայնային համակարգեր, ընդ որում` միջմայրացամաքային հեռավորության»։