Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ երկրում սկսել են ոչնչացնել Apple ընկերության եւ արեւմտյան այլ բրենդների հին տեխնիկան։ Առաջիկա մեկ տարում հնարավոր է ոչնչացվի այդպիսի 120 հազար սարքավորում։ Համապատասխան մարմիններն, ըստ Properm պարբերականի, երկրով մեկ ընկած գաջեթներ են փնտրում ոչնչացնելու համար։
Մասնավորապես «խնձորային» բրենդի հանդեպ ռուսական ագրեսիան հենց այնպես չի իրականացվում։ Դա բացատրվում է այդ ընկերության տեխնիկան օգտագործելու պետական ծառայողների եւ չինովնիկների վրա դրված արգելքով։ Ավելի վաղ այդպիսի արգելք ընդունվել էր երկրի նախագահի աշխատակազմի նկատմամբ, ինչպես նաեւ Ռոստեխի ու Արդյունաբերական առեւտրի նախարարության աշխատակիցների նկատմամբ։
Դիցուք, Պերմ քաղաքում գաջեթների ոչնչացմամբ, ըստ Properm-ի, զբաղվում է «ITM» ընկերությունը։ Պարբերականի աղբյուրներով, այս կառույցը զբաղվում է ոչ միայն Apple-ի, այլեւ Samsung, Asus, Lenovo եւ Nokia գաջեթների, նոութբուքերի ու մոնիտորների ոչնչացմամբ։