ԱՄՆ նախագահը պատրաստվում է դիմել ամերիկյան ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Վերջին անգամ ԱՄՆ նախագահը ժողովրդին ուղերձով դիմել է 2023-ի հոկտեմբերի 19-ին: Ուղերձի առիթը Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմն էր, ինչպես նաեւ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը: