«Ոստիկանության զորքերում մենք ունենք իրավիճակ, որ անձը, ում հաստիքը հրաձիգ է կամ, չգիտեմ, գնդացրորդ է, բերում ենք Երեւանի կենտրոնում կամ նույնիսկ ոչ կենտրոնում խաղաղ հավաք սպասարկելու»,-այսօր ոստիկանության բարեփոխումների քննարկման ժամանակ ասել է Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Ըստ նրա, սա պետք է բացառվի: Նա հույս ունի, որ ոստիկանությունում այսպիսի գործելաոճի դեմը կառնվի, թեպետ չէր մտածի, թե «ոստիկանության բաժիններում կսկսեն բռնության ենթարկվել փաստաբանները»:
Պարոն Իոաննիսյանը վախ ունի, որ ոստիկանության բարեփոխումները շատ դանդաղ կլինեն եւ բարեփոխումների մեջ դրված ռեֆորմն ունի խորքային լուրջ փոփոխությունների պոտենցիալը որեւէ կերպ չդրսեւորվի: