Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ Իլհամ Ալիեւը, երբ ասում էր, թե Հայաստանի հարավային շրջանները «ադրբեջանական» հողեր են:
«Նախագահն այդպես չի ասել, եւ ես ափսոսում եմ, որ դա սխալ է մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցներում։ Սկզբնական համատեքստում նա այլ բան նկատի ուներ։ Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում։ Իմ նախնիներն ապրել են Հայաստանում։ Խոսքը միջանձնային շփումների մասին է։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելելու այդ տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր եւ գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»,-գերմանական ZDF հրատարակության լրագրող Սեբաստիան Էհմին ասել է Հաջիեւը: