Ռուսները զանգվածաբար լքում են Թուրքիան, քանի որ թուրքական իշխանությունները հրաժարվել են երկարացնել նրանց կեցության իրավունքի փաստաթղթերը։ Դրանից բացի, Թուրքիայում ռուս եւ ուկրաինացի վերաբնակների «շնորհիվ» աննախադեպ աճել են բնակարանների վարձերն ու գները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Posta պարբերականը։
Միայն Անթալիայից, որը ռուս-ուկրաինական պատերազմից հետո էմիգրացիայի ամենանախընտրելի վայրն է, մեկ տարվա մեջ հեռացել է 40 հազար ռուս։ Անկարան սկսել է նեղել էմիգրանտներին 2023-ի հունվարից հետո։
Այս ամենը տեղի է ունեցել այն պատճառով, որ վերաբնակների հոսքի արդյունքում թռել են անշարժ գույքի գները։ 2020-ին Անթալիայում, ըստ պարբերականի, ապրում էր 94 հազար արտասահմանցի, 2021-ին՝ 137 հազար, իսկ 2022-ին նրանց թիվը հասել է 172,5 հազարի։ Այս ակտիվության պատճառով անշարժ գույքի գները հասել են աստղաբաշխական գումարների եւ բնակարանների սեփականատերերը տեղացի վարձակալներին, այդ թվում ուսուցիչների ու պետական ծառայողների, բառացիորեն դուրս են շպրտել բնակարաններից, որպեսզի դրանք տրամադրեն ռուսներին ու ուկրաինացիներին։
Արդյունքում թուրքական իշխանությունները վերաբնակների համար որոշել են փակել Անթալիայի 10 շրջան, ինչպես նաեւ նրան տրամադրել կեցության իրավունքի փաստաթղթեր։