ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովն ակնարկել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի համար հեշտ չի լինի Երեւան մեկնելը Հայաստանի կողմից Միջազգային Քրեական դատարանի լիիրավ անդամ դառնալուց հետո:
«Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը, ուստի այս հարցի շուրջ երկկողմ բանակցություններն առջեւում են»,-ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը:
Պեսկովը Հռոմի ստատուտին Հայաստանի պաշտոնապես միանալը համարել է նոր իրականություն եւ ասել, թե որ դեպքում Պուտինը կայցելի Հայաստան:
«Շատ կարեւոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից»,-ասել է Պեսկովը: