Կապանի Ներքին Հանդ գյուղի դիրքերի ուղղությամբ երկու հայ զինվորի սպանությունը Ադրբեջանն այսօր անվանել է «Հատուցման գործողություն»:
Haqqin.az-ի տեղեկություններով, ադրբեջանցի սահմանապահներն ամբողջությամբ ոչնչացրել են Ներքին Հանդի հայկական դիրքերը, որտեղից, ըստ նրանց, նախորդ օրը կրակ են բացել հայ զինվորները:
ՀՀ ՊՆ-ն այսօր հերքել է ադրբեջանցիների ավելի վաղ տարածած տեղեկությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
«Հայկական կողմի ցանկացած սադրանքի դիմաց, որն ուղղված է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակի սրմանը, այսուհետեւ պատասխանը կլինի լուրջ եւ վճռական»,-հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը: