Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է փետրվարի 13-ին Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների մասին Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությանը։
«Ռազմական սադրանքից հետո, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, ադրբեջանական կողմը վերացրել է հայկական մարտական դիրքից բխող վտանգը։ Սա պատասխան միջոցառում էր։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին եւ կոչ է անում հայկական կողմին զերծ մնալ ռազմական էսկալացիայից, որը կարող է վտանգել այս ուղղությամբ գործադրված ջանքերը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։