Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 13-ին ելույթ ունենալով Դուբայում ընթացող Աշխարհի կառավարությունների գագաթնաժողովում հայտարարել է, որ Անկարան երբեք միայնակ չի թողնի պաղեստինցիներին եւ Իսրայելին կոչ է արել ճանաչել Պաղեստին պետությունը 1967 թվականի սահմաններով։
«Եթե Իսրայելը ցանկանում է մշտական խաղաղություն տարածաշրջանում, ապա պետք է դադարեցնի էքսպանսիոնիստական երազանքների իրականացումը եւ ընդունի 1967 թվականի սահմանների վրա հիմնված անկախ Պաղեստին պետության գոյությունը։
Գազայում հումանիտար ողբերգության ավարտը եւ հակամարտությունները, որոնք կարող են տարածվել տարածաշրջանում, առաջին հերթին կախված է Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի ամենահիմնական իրավունքների ճանաչումից։
Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին լքված, անօգնական եւ միայնակ»,-ասել է Էրդողանը։