ՀԱՊԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին տեսնում է հակամարտության մեծ ներուժ: Այս մասին այսօր ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը:
«Առանձին պետություններ փորձում են ամրացնել իրենց դիրքերը Հարավային Կովկասում, մուտք ունենալ Կասպից ծովի ռեսուրսներին եւ ապահովել ուղիղ ելք դեպի Կենտրոնական Ասիա: Այդ նպատակի համար նրանք օգտագործում են նաեւ հայ-ադրբեջանական սահմանի կոնֆլիկտային մեծ ներուժը»,-ըստ ТАСС-ի ասել է Սերդյուկովը:
Ըստ գեներալ-գնդապետի, Արեւմուտքը փորձում է ազդել հետ Երեւանի եւ Բաքվի հետհակամարտային կարգավորման գործընթացների վրա, չնայած Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելուն: