Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Վահան Քերոբյանը:
Իր ֆեյսբուքյան էջում պարոն Քերոբյանը գրել է, որ «ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլեւս չեմ ծառայելու Ձեզ»:
«Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին»,-գրել է Վահան Քերոբյանը: