Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին Պետդումայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բաց ենք մնում քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման համար՝ հաշվի առնելով մեր օրինական շահերը, այն իրողությունները, որոնք ձեւավորվել են երկար տարիների ընթացքում եւ հանգեցրել ներկա իրավիճակին»,-ասել է Լավրովը եւ հավելել, որ Արեւմտյան երկրների ներկայումս ունեցած դիրքորոշումները ուկրաինական հարցում համաձայնության գալու տարբերակներ չեն դիտարկում։
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ անդրադարձել էր ԵԱՀԿ-ից դուրս գալու հավանականության մասին պատգամավորներից մեկի բարձրացրած հարցին՝ նշելով, որ այդ հարցը դեռ «կախված է օդից»։
«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ից դուրս գալուն, ապա այս հարցը դեռ չի քննարկվել, բայց կախված է օդում։ Արդյո՞ք մեր դաշնակիցները կհետեւե՞ն մեզ։ Դա այլ հարց է: Նրանց դիրքորոշումը պետք է ամբողջությամբ հաշվի առնել»,-ասել է Լավրովը։