Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Ֆրանսիային, ԱՄՆ-ին եւ ԵՄ մյուս երկրներին չի տեսնում նրանց շարքում, որոնք որոնք պետք է որոշեն Հարավային Կովկասի երկրների ապագան:
«Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արեւմտականներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երեւանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները եւ նրա արբանյակները Եվրամիությունից եւ ՆԱՏՕ-ից, կայունություն եւ հաստատուն խաղաղություն չի եղել: Եղել է միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկանները, Իրաքը, Լիբիան, Սիրիան, Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքները», — ռուսական «Իզվեստիա»-ին ասել է Գալուզինը։