Նիկոլ Փաշինյանը լուրջ կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է լոկալ ռազմական գործողություններ սկսել՝ դրանք Հայաստանի դեմ լայնածավալ պատերшզմի վերածելու հեռանկարով:
Կառավարության նիստում ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ասել է, թե Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։
«Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձեւակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միեւնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի՝ կենսական նշանակության տարածքներ, այսինքն այս «4։31»-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին»,-ասել է նա:
Վարչապետը նշել է, թե հանուն խաղաղության դելիմիտացիայի ինչպիսի տարբերակի է համաձայն:
«Մենք համաձայն ենք նույնիսկ սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, եւ ապա իրականցնել զորքերի ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, իսկ էքսկլավային հարցերը թողնել վերջին փուլին։ Այսինքն կա երկու տարբերակ՝ կամ ամբողջ սահմանագծով իրականացնել սահմանգծում եւ անցնում դրա իրագործամանը, կամ կտորների ենք բաժանում սահմանն ու կտոր-կտոր սահմանագծումով գնում եք առաջ։ Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է։ Ադրբեջանը, սակայն, կարծես թե խուսափում է նաեւ այս տարբերակից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: