Ռուսաստանի Բելգորոդ քաղաքը, ըստ տեղական տելեգրամյան ալիքների, փետրվարի 15-ի առավոտյան ենթարկվել է հրթիռակոծության։ Քաղաքի հարավային մասում վնասվել է առեւտրի կենտրոնի շենքը, կոտրվել են ապակիները։ Որոշ տեղեկությունների համաձայն հրթիռի բեկորներ ընկել են նաեւ դպրոցներից մեկի բակում կամ մարզադաշտում:
Չնայած զոհերի եւ վիրավորների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան, սակայն տելեգրամյան ալիքները հայտնում են 4-ից մինչեւ 6 զոհերի եւ 10 վիրավորների մասին։ Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր տելեգրմյան ալիքում հայտնել է հրթիռային հարվածի վտանգի մասին եւ բնակիչներին կոչ է արել պատսպարվել։