Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ադրբեջանական լրատվականներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած պատրաստակամ է այցելել 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքներ, սակայն գտնում է, որ դեռ ճիշտ ժամանակը չէ։
«Երբեմն հարցեր եմ լսում, թե ինչու ԱՄՆ դեսպանը չի այցելում այս տարածքներ։ Չգիտեմ, թե երբ կգնամ այնտեղ, բայց դա տեղի կունենա։ Կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակը չէ, եւ ես չեմ ցանկանում ճնշումների ներքո այնտեղ գնալու որոշում կայացնել»,-ասել է ամերիկացի դիվանագետը։