Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հաստատել է, որ այդ երկրում բնակվող ռուսաստանցիները թուրքական բանկերի հետ խնդիրներ ունեն:
Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Denizbank-ը, զանգվածաբար նամակներ է ուղարկել Ռուսաստանից ժամանած հաճախորդներին՝ խնդրելով նրանց տրամադրել Թուրքիայում բնակվելու իրենց իրավունքը հաստատող փաստաթղթեր:
Երխովը ТАСС-ին ասել է, որ աշխատանքներ են տարվում խնդրի կարգավորման համար:
«Ավելին չեմ կարող ասել, որ մեր ոչ բարեկամներին չօգնենք ռուս-թուրքական հարաբերությունների միջեւ սեպ խրել»,-ասել է դեսպանը:
ՌԴ առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ալեքսեյ Եգարմինը նույն ТАСС-ին ասել է, որ «Թուրքիայի եւ Ռուսաստանի բանկային համակարգերը սկտիվորեն փոխզիջումներ են փնտրում»: