Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է վերլուծաբան Տիգրան Գրիգորյանի հետ։
Հաղթողը խաղաղություն է պարտադրում
Ադրբեջանը անընդհատ ցույց է տալիս Հայաստանին, որ Հայաստանը պարտված կողմն է, կապիտուլացված կողմ է եւ պետք է ընդունի այս նոր իրավիճակը, որ ստեղծվել է 20 թվականի պատերազմից հետո։ Եվ Հայաստանում, երբ որոշում կայացնողները, տարբեր քաղաքական գործիչներ փորձում են ցույց տալ այս գործընթացը որպես հավասարների միջեւ ընթացող գործընթաց, Ադրբեջանական կողմը իր հայտարարություններով, պահանջներով ցույց է տալիս, որ ոչ։ Այստեղ չի կարող լինել հավասարների միջեւ ընթացող գործընթաց։ Կա հաղթող կողմ եւ հաղթող կողմը պարտադրում է իր պայմանները պարտված կողմին եւ մեծ հաշվով փորձում է հաստատել այնպիսի խաղաղություն տարածաշրջանում, որ քաղաքագիտական գրականության մեջ հայտնի է որպես հաղթողի խաղաղություն՝ victor’s peace։