Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեցական ինքնավար շրջանի թիվ 3 ուղղիչ քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնում է Դաշնային քրեակատարողական ծառայության տեղական վարչությունը։
«Փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա․ Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը։ Իրականացվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
RT-ի աղբյուրի համաձայն՝ Նավալնիի մահվան պատճառը եղել է անջատված արյան թրոմբը։