Ղազախստանն ու Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ղազախական լրատվականները։
«Ղազախստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել հավանություն տալ Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության ոլորտում ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կից ներկայացված նախագծին»,-ասվում է Ղազախստանի կառավարության որոշման նախագծի տեքստում։