Ուկրաինան եւ Ռուսաստանը հերթական անգամ փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները։ Այս մասին РБК լրատվականին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունները համակարգող խորհրդարանական խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիեւը։
Պատգամավորի փոխանցմամբ ռուսական կողմին է վերադարձվել 61 սպանված զինվորականի մարմին։
Փոխանակման մասին տեղեկությունները հաստատել է նաեւ Ռազմագերիների բուժման ուկրաինական շտաբը, որ տվյալներով էլ ուկրաինական կողմին է հանձնվել 58 դի։ Կառույցը նաեւ պարզաբանել է, որ դիերի փոխանակման գործընթացը կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։