Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Զրուցակիցները քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։