ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար «պատասխանատու է Ռուսաստանը»։
ԱՄՆ պետքարտուղարը Գերմանիայի Դաշնություն ուղեւորվելիս լրագրողներին ասել է․ «Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա մեր ցավակցություններն ենք հայտնում են նրա կնոջն ու ընտանիքին։ Բացի այդ, նրա մահը ռուսական բանտում եւ մեկ մարդու շուրջ պտույտն ու վախը միայն ընդգծում են Պուտինի կառուցած համակարգի թուլությունն ու փտածությունը: Սրա պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Մենք դա կքննարկենք Ալեքսեյ Նավալնիի ճակատագրով մտահոգված շատ այլ երկրների հետ, հատկապես, եթե պարզվի, որ այդ լուրերը համապատասխանում են իրականությանը»։
Ջեյք Սալիվանն էլ ճեպազրույցի ընթացքում նշել է․ «Եթե դա հաստատվի, դա սարսափելի ողբերգություն կլինի։ Եվ հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության՝ իր հակառակորդներին վնասելու երկար ու կեխտոտ պատմությունը, սա իրական եւ ակնհայտ հարցեր է առաջացնում, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»: