«Ժամանակակից Ռուսաստանում ազատ մարդկանց ուղարկում են Գուլագ եւ դատապարտում մահվան»։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ իր վրդովմունքը հայտնելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար։
«Զայրացած եւ վրդովված եմ։ Ես հարգանքի տուրք եմ մատուցում Ալեքսեյ Նավալնիի հիշատակին, նրա նվիրումին, նրա խիզախությանը։ Իմ մտքերն ուղղված են նրա ընտանիքին, սիրելիներին եւ ողջ ռուս ժողովրդին»,-ասվում է Ֆրանսիայի նախագահի գրառման մեջ: