Մեղրեցիները՝ ի տարբերություն Հայաստանի այլ համայնքների բնակիչների, հպարտանալու երկու բան ունեն՝ տեղում աճող քաղցրահամ մրգերն ու փաստը, որ Մեղրիից մարդիկ չեն մեկնում այլ երկրներ՝ արտագնա աշխատանքի։ «Տեղ սահմանի մոտ» ֆիլմաշարի այս թողարկման հերոսները՝ ոստիկան, նկարիչ Պապ Օհանյանը եւ այգեպան Պավլիկ Կարապետյանը, իրենց խոսքում հենց այս առավելություններն են ընդգծում։