«Վրաստանի բանկը» (Bank of Georgia Group PLC) հայտնել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հայկական «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 100%-ը գնելու վերաբերյալ։
Գործարքի արժեքը կազմում է 303,6 մլն դոլար։ Դրա ավարտից հետո Մեծ Բրիտանիայում գրանցված «Վրաստանի բանկը» նախատեսում է փոխել հայկական բանկի անվանումը։
«Ամերիաբանկ»-ի շուրջ 50%-ի բաժնետերը գործարար եւ Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանն է, ով 2023 թվականի վերջից ձերբակալվել եւ պահվում է Բաքվի բանտում։