Եթե Հայաստանը խոչընդոտներ հարուցի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, ապա այդ երթուղին կարող է անցնել Իրանի տարածքով։ Այս մասին թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«[Զանգեզուրի միջանցքը] 43 կիլոմետրանոց ճանապարհ է։ Եթե Հայաստանի հետ խնդիրներ առաջանան, ապա Ադրբեջանը կապեր ունի նաեւ Իրանի հետ, կապված այդ երկրի տարածքով անցնող միջանցքի վերաբերյալ»,-ասել է Ուրալօղլուն։
Թուրք նախարարը նաեւ ընդգծել է, որ ներկա պահին քննարկման է դրված «Զանգեզուրի միջանցքին» երկու այլընտրանքային տարբերակ։