Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագիրը կարող է հույսի աղբյուր դառնալ ողջ աշխարհում եւ տարածաշրջանում։
Նման ձեւակերպումներով Էրդողանը հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Անկարայում փետրվարի 19-ին կայացած հանդիպմանը հաջորդող համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նանեւ ընդգծել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս հարցում գործում են «ուս-ուսի տված»։
«Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո տարածաշրջանում բացվեց պատմական հնարավորությունների պատուհան։ Շատ կարեւոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես երրորդ կողմերին կոչ եմ անում դրական քայլեր ձեռնարկել՝ գործընթացը թունավորելու փոխարեն»,-ասել է Թուրքիայի նախագահը։