ՌԴ իշխանությունները օրերս հայտարարել էին, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։
Հայտարարությունից ժամեր անց ռուսաական «S7» եւ «Aeroflot» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները եւ դադարեցրեցին տոմսերի վաճառքը։
Վերնշյալ որոշումից հետո Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խորացնել համագործակցությունը եւ շուրջ 500 չարտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Դրանց շարքում ամենաշատ թռիչքների թույլտվություն ունեցող երկրներն են Բուլղարիան, Հունաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Ժալե Օզգենթյուրքի՝ հիշյալ որոշումն այնքան կապված չէ կորոնավիրուսի համաճարակի հետ, որքան քաղաքական, մասաամբ էլ պատժիչ բնույթ ունի:
Ռուսը գործարարներից մեկն Օզգենթյուրքին հայտնել է, որ Թուրքիայի նկատմամբ սահմանված արգելքի որոշումն ընդունվել է Ուկրաինային ԱԹՍ-ներ վաճառելու Անկարայի քայլերից հետո:
Թուրք լրագրողը, մեջբերելով ռուս գործարարի խոսքերը, գրել է. «Եթե նույնիսկ ռուս զբոսաշրջիկների պահանջարկը մեծանա էլ, կառավարությունը զգուշացրել է ծրագրեր չկազմել»:
Լրագրողի հաղորդմամբ՝ Ռուսաստանից պատվիրակություն է մեկնելու Թուրքիա՝ ուսումնասիրություններ կատարելու:
Թուրքիայում զբոսաշրջային ոլորտի աշխատողները հույս չունեն, որ մինչեւ հունիսի 30-ը հաղորդակցությունը Ռուսաստանի հետ կբացվի:
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների դերը չափազանց մեծ է եւ նման որոշման հետեւանքով Թուրքիայում այս ոլորտը խոշոր վնասներ կարող է կրել։