Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին այցելել էր Կուպյանսկի ուղղությամբ տեղակայված ուկրաինական բանակի 14-րդ առանձին մեքենայացված բրիգադի հենակետ։
Այցի եւ ճակատում ստեղծված ծանր դրության մասին Զելենսկին ներկայացրել էր ժողովրդին ուղղված հրթական երեկոյան ուղերձում։
«Այժմ իրավիճակը շատ բարդ է ճակատի մի քանի հատվածներում, որտեղ ռուսական զորքերը կենտրոնացրել են առավելագույն ռեզերվները։ Նրանք օգտվում են Ուկրաինայի օգնության մատակարարման ձգձգումներից։ Եվ դրանք շատ կարեւր բաներ են։ Հրետանու պակաս կա։ Ճակատային ՀՕՊ միջոցների եւ ավելի մեծ հեռահարություն ունեցող զինատեսակների անհրաժեշտություն կա»,-ասել է Զելենսկին։