Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվել է Դանիայից Գրենլանդիան գնելու մտքից:
Բլինքենը լրագրողներին ասել է, որ այցելել է Գրենլանդիա, քանի որ ԱՄՆ-ն ցանկանում է ամրապնդել իր գործընկերությունը Դանիայի ինքնավար տարածքի հետ, այլ ոչ թե գնել այն:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր ղեկավարման տարիներին քննարկել է Գրենլանդիան գնելու հարցը: Նրա խորհրդականները ծրագիրը համարել են տնտեսապես կենսունակ եւ արդարացված: Թրամփը կղզու հնարավոր գնումը համեմատել է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքի հետ:
Վաշինգտոնը նաեւ պնդել էր, որ պատրաստ է ամեն տարի սուբսիդիաներ վճարելու Դանիային՝ Գրենլանդիան 600 միլիոն դոլարով գնելու գործարքի շրջանակում: Թրամփը նույնիսկ առաջարկել էր Պուերտո Ռիկոն փոխել Գրենլանդիայի հետ:
Ավելի քան 2 միլիոն քառ. կմ տարածք զբաղեցնող՝ երկրագնդի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան, մինչեւ 1536 թվականը պատկանել է Նորվեգիային, որից հետո անցել է Դանիային։