Ֆրանսիական դատարանը սառեցրել է Irina Maria վիլլայի սեփականության իրավունքը, որը գտնվում է առողջարանային Ռոկբյուրն կապ Մարտեն քաղաքի ափին: Պաշտոնապես այդ վիլլան, ըստ ֆրանսիական Le Monde թերթի, պատկանում է Ռուսաստանում ապրող հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին:
Սակայն Փարիզի դատախազությունը համոզված է, որ առանձնատան իրական սեփականատերը կապ ունի «Գազպրոմի» հետ:
2016-ին «Գազպրոմ-Նեֆտ»-ը այս առանձնատունը վաճառել է Սամվել Կարապետյանին: Սակայն հետաքննությունը ցույց է տվել, որ վիլլան երբեք էլ դուրս չի եկել «Գազպրոմ-Նեֆտ»-ի պատկանելությունից:
Ձեռք բերված փաստաթղթերի համաձայն, Սամվել Կարապետյանը գնել է Maritime Villa Holding SNC ընկերության բաժնետոմսերը: Այս ընկերությունը մոտ 115 միլիոն եվրոյի անշարժ գույք ունի, որը ապառիկով ձեռք է բերվել «Գազպրոմբանկի» գումարներով: «Գազպրոմբանկի» պատկանում է «Գազպրոմին» եւ Յուրի Կովալչուկին, որը Պուտինի մտերիմ ընկերն է: