Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է որդու մարմինը:
«Ես պահանջում եմ անհապաղ ինձ տալ Ալեքսեյի մարմինը, որպեսզի կարողանամ մարդավարի նրան հուղարկավորել»,-հայտարարել է Լյուդմիլա Նավալնայան:
Փետրվարի 19-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն Նավալնիի մորը հայտնել է, որ նրա որդու մահվան հանգամանքների քննության ժամկետը երկարացվել է եւ պարզ չէ, թե ինչքան կտեւի: