Եվրամիության անդամ երկրները համաձայնել են հատուկ համակարգ մշակել, որով եվրոպացիները կարող են անարգել ճամփորդել միության տարածքում։ COVID-19-ի վկայագիրը կհավաստի, որ ճանապարհորդը կամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, կամ վարակվել եւ ապաքինվել, կամ թեստը բացասական է եղել։
Ըստ Եվրախորհրդարանի՝ հավաստագիրը իրավական ուժ կունենա եւ կճանաչվի ԵՄ անդամ բոլոր երկրներում, այդ թվում՝ Իսլանդիայում, Լիխտենշտեյնում, Նորվեգիայում եւ Շվեյցարիայում։
Ակնկալվում է, որ նորամուծությունը շրջանառության մեջ կմտնի մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանն ու Եվրամիության խորհուրդը բանակցությունների երրորդ փուլում մի քանի անդամ պետությունների դիրքորոշման պատճառով չէին կարողացել համաձայնության գալ Եվրամիությունում պատվաստման հավաստագրերի ներդրման հարցի շուրջ: