Արեւմտյան երկրների հետախուզական ծառայություններն անմիջականորեն մասնակցում են Ռուսաստանի տարածքում «ահաբեկչական եւ դիվերսիոն գործողություններին»։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը` ելույթ ունենալով երկրի նախագահի եւ ազգային անվտանգության համակարգի պետական մարմինների ղեկավարության հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
«Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի եւ այլ երկրների հետախուզական ծառայություններն ու պաշտպանական գերատեսչությունները այլեւս ոչ միայն զբաղվում են ուկրաինական կողմին զենք մատակարարելով, այլ նաեւ անմիջականորեն մասնակցում են Ռուսաստանի տարածքում ահաբեկչական եւ դիվերսիոն գործողությունների ծրագրմանն ու իրականացմանը»,- Բելառուսի ՊԱԿ նախագահի խոսքերը մեջբերում է պետական БелТА լրատվական։
Նրա խոսքերով Բելառուսի տարածքը հանդիսանում է «ահաբեկչությունը իրականացնողների եւ դրա համար նախատեսված միջոցների» տարանցիկ ուղի։