2013-ի փետրվարի 20-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել ընտրությունները կեղծելուց բողոքող ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց դրանից ընտրությունների արդյունքները չեն փոխվելու: «Ինքը արդեն իսկ ուրախ է, որ ընտրություններում գրավել է երկրորդ տեղը ու դրանից էլ ընկել է էյֆորիայի մեջ»,- ասում է պարոն Շարմազանովը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատում է, որ իշխանությունների քարոզած պարտադիր կուտակայինի դեմ ժողովրդական բողոքը զայրացրել է Սերժ Սարգսյանին: «Կեսար, եթե դու բարկանում ես, ուրեմն ճիշտ չես»,- ԱԺ-ում ասումէ Արմեն Ռուստամյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը միակ ՀՀԿ-ականն է Հայաստանում, որը բարձրաձայն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի ձեռամբ Ծառուկյանի չեզոքացումից ժողովուրդը հուսահատված է: «Մարդկանց սպասումները չարդարացան, սպասում էին որոշակի պայքարի, որը չեղավ»,- պարզաբանում է Սերժ Սարգսյանի կողմնակիցը:
Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը բոլոր արցախցիներին շնորհավորում է փետրվարի 20-ի՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ: Սահակյանը արձանագրում է, որ հողը պաշտպանող պապերի փոխարեն եկել է նոր սերունդ, որն իր պապերից հետ չի մնալու: «Այդպես եղել է եւ այդպես կլինի այսուհետ»,- գրում է Բակո սահակյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն իր մոտ է հրավիրում Ներգնա տուրօպերատորների եւ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների եւ ասում՝ գնացեք ու մտածեք, թե ինչպես ճանաչելի դարձնել Հայաստանը. «Անպայման CNN-ն ա պե՞տք, էս սոցիալական ցանցերը, այլ մեթոդներ չկա՞ն, որ մի քիչ խելոք գտնվենք, ոտքերս էլ, լոնքերս էլ քցենք ըստ փողի»:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զարմացած է, թե ինչպե՞ս է, որ ԼՂՀ-ում Ղարաբաղյան շարժման 30–ամյակը շուքով նշում են, իսկ Հայաստանում նույնը տեղի չի ունենում: «Սերժ Սարգսյանը իր իշխանավարման ողջ ընթացքում, իր պահվածքով Ղարաբաղյան շարժման իդեալներից հեռացման ամենապատկերավոր սիմվոլն է»,-Ազատության հրապարակում հայտարարում է Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա ՀՀ օրհներգի նոր տեքստի մրցույթ: «Որեւիցե մեկին չի անհանգստացնում, որ երգի մեջ գրված եռագույնը դա իտալական եռագույնն է, որ օրհներգի մեջ փոփոխութուն ենք արել «թշվառ անտերը», որպեսզի այն հնչի ավելի լավ: Երաժշտական առումով Հայաստանի հետ կապ չունեցող երաժշտութուն է, վերցրված է Գլազունովի բալետից»,- գործող օրհներգի մասին ասում է ԱԺ փոխնախագահը:
Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիացմունքի խոսքեր է ասում Ռուսաստանի մասին. «Ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում կարեւորագույն զսպիչ գործոն է, որը խոչընդոտում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերականգնմանը եւ նպաստում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանմանը»:
Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» հայտարարում է պայքարի նոր սկզբի մասին: «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»,-հայտարարում է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հայ Առաքելական եկեղեցին համաձայն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 3 օր առաջ արված այն առաջարկին, որ «հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը»: Եկեղեցին հայտարարում է. «Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման»:
Լեռնային Ղարաբաղը շատ կոշտ է պատասխանում Ադրբեջանի նախագահի Մյունխենում արված հայտարարությանը, ըստ որի ինքը պատրաստ է երկխոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, եթե «Ռուսաստանի քաղաքացի, քրեական օլիգարխ Վարդանյանը հեռանա մեր տարածքից»: «Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի գտնվելը Արցախի ներքին գործն է»,- հայտարարում են Ղարաբաղի իշխանությունները:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: