Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում բերման է ենթարկվել ադրբեջանցի տիկտոկեր եւ ֆիթնես-մարզիչ Քյամիլ Զեյնալին: Բերման ենթարկվելուց հետո նա Իսնթագրամի իր էջում տեղեկացրել է, որ ոստիկանությունն իրեն բռնել է Հայաստանի պահանջով:
«Նրանք ինձ ասացին, որ Հայաստանն ինձ միջազգային հետախուզում է հայտարարել»,-ասել է Քյամիլ Զեյնալին:
Պարզվում է, որ ադրբեջանցի տիկտոկերը հետախուզման մեջ է անցյալ տարվա մայիսից, թեպետ մայիսից հետո նա արդեն երրորդ անգամ է այցելում Մոսկվա:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը Զեյնալիին արդեն ապահովել է փաստաբանով եւ օգտագործում է «դիվանագիտական ջանքեր» բերման ենթարկվածի իրավունքների ապահովման ուղղությամբ: