Հայաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ ադրբեջանցի տիկտոկեր Քյամիլ Զեյնալլին Ռուսաստանում ձերբակալվել է Հայաստանի պահանջով:
Նա մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով՝ մարդկության դեմ գործած հանցագործություններ, ռազմական հանցագործություններ, ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ արգելված մեթոդներով, վարձկանների հավաքագրում եւ ագրեսիա:
Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ հենց Զեյնալլին է այն մարդկանցից մեկը, որը Հադրութի մոտ 44-օրյա պատերազմի ժամանակ գլխատում է հայ տարեց տղամարդուն: