Բաց աղբյուրների հիման վրա BBC-ին «Մեդիազոնա» պարբերականի եւ կամավորների խմբի հետ միասին հաջողվել է պարզել 2022 թ փետրվարից ուկրաինական պատերազմի ժամանակ զոհված 45123 ռուս զինվորականների անունները։
Նրանցից առնվազն 6614-ը սպանվել են 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2024 թվականի փետրվարը, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ ռուսական ստորաբաժանումները առաջ էին շարժվում Ավդիեւկայի ուղղությամբ եւ Դոնեցկի շրջանի հարակից հատվածներում։
Լրագրողները նշում են, որ Ավդեեւկայի ուղղությամբ հարձակման հիմնական ծանրությունը կրել են այն անձինք են, ովքեր մինչ ռուսական ներխուժումը բանակի հետ որեւէ կապ չեն ունեցել, այսինքն նրանց մեծամասնությունը կամավորներ, ժամկետային զինծառայողներ, նախկին բանտարկյալներ եւ այսպես կոչված մասնավոր ռազմական ընկերությունների «նորակոչիկներ» են:
5․406 մոբիլիզացվածներից զոհվածների 80 տոկոսը կամ 4291-ը զոհվել են պատերազմի երկրորդ տարում։
Մահացածների բացարձակ թվով «առաջատար» են ՌԴ Կրասնոդարի երկրամասը, Սվերդլովսկի մարզը, Բաշկորտոստանը եւ Չելյաբինսկի շրջանը։