Եվրոպական միության երկրների դիվանագետները համաձայնություն են ձեռք բերել հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին։ Այս մասին ասված է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահության X-ի էջում կատարված գրառման մեջ։
«ԵՄ դեսպանները հենց նոր սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի շրջանակներում պատժամիջոցների 13-րդ փաթեթի վերաբերյալ: Փաթեթն այժմ կանցնի ԵՄ խորհրդի կողմից գրավոր հաստատման ընթացակարգին եւ պաշտոնապես կհաստատվի մինչեւ փետրվարի 24-ը»,-ասվում է գրառման մեջ։
‼️ Deal ‼️ EU Ambassadors just agreed in principle on a 13th package of sanctions in the framework of Russia's aggression against Ukraine.
This package is one of the broadest approved by the EU. It will undergo a written procedure and be formally approved for the 24 February.
— Belgian Presidency of the Council of the EU 2024 (@EU2024BE) February 21, 2024
Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ նշել է, որ պատժամիջոցների 13-րդ փաթեթը ներառելու է մոտ 200 ֆիզիկական եւ իրավաբանական անձ։
«Ողջունում եմ Ռուսաստանի դեմ մեր 13-րդ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ համաձայնությունը։ Պետք է շարունակաենք դեգրադացիայի ենթարկել [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի ռազմական մեքենան։ Ընդհանուր առմամբ 2000 անձի սեւ ցուցակում ընդգրկելով մենք ուժեղ ճնշում ենք գործադրում Կրեմլի վրա։ Մենք նաեւ կրճատում ենք ԱԹՍ-ներին Ռուսաստանի հասանելիությունը»,-գրել է Ֆոն դեր Լեյենը X-ի էջում։