Քիչ առաջ հայտնի է դարձել, որ ադրբեջանցի ֆիթնես-մարզիկ եւ տիկտոկեր Քյամիլ Զեյնալլին ազատ է արձակվել Մոսկվայում:
Այս մասին ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակցին հայտնել է Զեյնալլիի փաստաբանը:
Փաստաբան Ալեքպեր Գարաեւը ասում է, որ Ռուսաստանը հումանիստական քայլ է կատարել չնայած Հայաստանի ներկայացրած մեղադրանքներին: «Ադրբեջանի աջակցությամբ եւ պնդումով Զեյնալլին այսօր կվերադառնա իր հայրենիք»,-ասում է փաստաբանը:
Հիշեցնենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով՝ մարդկության դեմ գործած հանցագործություններ, ռազմական հանցագործություններ, ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ արգելված մեթոդներով, վարձկանների հավաքագրում եւ ագրեսիա:
Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ հենց Զեյնալլին է այն մարդկանցից մեկը, որը Հադրութի մոտ 44-օրյա պատերազմի ժամանակ գլխատում է հայ տարեց տղամարդուն: