Եվրախորհրդարանում ամենամեծ կուսակցությունը՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը», որը ազգային կուսակցությունների կոնգլոմերատ է, որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու 2024-2029 թվականների համար կրկին կառաջադրի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը։
Այս մասին ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։
«Եվրոպան մեր Եվրոպան է, Քրիստոնեա-դեմոկրատների Եվրոպան, եւ մենք սոցիալիստների եւ լիբերալների հետ դաշինքով ոչ մեկին թույլ չենք տա թուլացնել կամ խարխլել մեր Եվրոպան»,-հայտարարել է Վեբերը եւ ԵՄ երկրների բոլոր քաղաքացիներին կոչ արել հունիսին գնալ Եվրախորհրդարանի ընտրություններին եւ քվեարկել ԵՄ-ին սատարող ուժերի օգտին։
«Ես պատրաստ եմ աշխատել բոլոր խմբերի հետ, որոնք աջակցում են Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին եւ Ուկրաինային, ինչպես նաեւ բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի դեմ»,-իր հերթին հայտարարել էր Լայենը։