2013 թվականի փետրվարի 21-ին ԱԺ նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ այն մարզպետները, ովքեր նախագահական ընտրությունների ժամանակ քիչ ձայն են բերել Սերժ Սարգսյանին, կհեռացվեն աշխատանքից: «Բա մենք ըստ աշխատանքի պետք է գնահատենք բոլորին»,-բառացիորեն ասում է ԱԺ նախագահը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ղալաթ են անում ոչ իշխանական չորս ուժերը, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը: Նույն օրը նա ստիպված է պարզաբանել, թե ինչու է այդքան կոպիտ խոսում: «Դա բառ է, որ նշանակում է չարաչար սխալվել»,-ասում է իրավաբան Թովմասյանը:
Սուրիկ Խաչատրյանը մտադիր է կրկին դառնալ Գորիսի պետհամալսարանի խորհրդի նախագահ: «Իհարկե չէ, ոչ համաձայն եմ, որ մարզպետ լինի, ոչ էլ՝ խորհրդի նախագահ: Իր ոչ կրթական ցենզն է հերիքում մարզպետի պաշտոնում մնալու համար, ոչ էլ ինտելեկտը»,-ասում է բուհի ռեկտոր Յուրա Սաֆարյանը:
Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածում, որ գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» եւ մարել նրա 220 միլիոն դոլարի պարտքը: «Սա բարեգործություն չէ»,-Հայաստանի բնակչությանը միանգամից զգուշացնում է պարոն Կարապետյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր մոտ է հավաքում Հայաստանի մարզերում աշխատող գործարարներին եւ դժգոհում, որ նրանց բիզնեսների ֆինանսավորման հիմնական բեռն ընկնում է պետության վրա: «Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, բայց մեր շահն էլ հասկացեք»,-մարզային գործարարներին ասում է վարչապետը:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժում է «Ելք» խմբակցության ներկայացրած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հայտարարության նախագիծը: «Մարտի 1-ի գործերը չեն վերաբացվելու՝ անհնար է»,-ասում է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանդյանը:
ԵՊՀ ռեկտոր, պատմաբան Արամ Սիմոնյանը անդրադառնում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մեղադրանքներին եւ գտնում զվարճալի բառեր: «Նախարարն իրենից բառեր է հնարում, որոնք հայերենում չկան. հուզաճմլիկ։ Նախ հուզաճմլիկ բառ չկա, կա սրտաճմլիկ։ Հույզը չի ճմլվում, սիրտն է ճմլվում, պարո՛ն նախարար»,-հեգնում է ԵՊՀ ռեկտորը:
ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի մշտական հանձնաժողովի նիստում Ղարաբաղի շահերն է ներկայացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս, դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է արցախցիների համար»,-հայտարարում է իշխանական պատգամավորը:
Ղարաբաղի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը հայտարարում է, որ Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից: «Ռուսական մի շատ հայտնի ասացվածք կա, որը շատ լավ է բնութագրում սույն իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը՝ «Против лома нет приема, если нет другого лома»»,-ակնարկում է Արցախի հերոսը:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Հայաստանի ու Ղազախստանի աշխարհաքաղաքական տեղը տեսնում է Ռուսաստանի հետ Միութենական պետության կազմում: «Նրանք գիտակցում են, որ իրենց չի բավարարում անվտանգությունը՝ սեփական գոյության համար»,-ասում է Պետդումայի հանձնաժողովի նախագահը:
ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը համոզված է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է օր առաջ լքի Ղարաբաղը, նրա մնալը Հայաստանի համար էլ է վատ: «Հիմա ասենք Ալիեւը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լա՞վ ա, թե՞ Ռուբեն վարդանյանին ասենք, Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես»,-պատճառաբանում է իշխանական պատգամավորը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: