Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկված G 20-ի գագաթնաժողովի շրջանակներում փետրվարի 21-ին հանդիպում են ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունները եւ տարածաշրջանային այլ հարցեր։
Anadolu-ին դիվանագիտական աղբյուրները նաեւ փոխանցել են, որ Ֆիդանը եւ Բլինկենը մտքեր են փոխանակել բոլոր այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Գազայի հատվածում «հնարավորինս շուտ» զինադադար ապահովելու համար։