Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ:
Ռուսաստանը՝ հրահրիչ
Գալուզինը իր բանում ակնարկ արեց, չէ՞, Որ, գիտեք ինչ, այս քաղաքականության արդյունքում կարող է պետականությունը վտանգենք։ Հա բայց դա չի նշանակում որ Ռուսաստանը Հայաստանին պատերազմ է հայտարարարում։ Բոլորս հասկանում ենք, ոչ ընդհանուր սահման ունեք եւ այլն։ Չէ, դա նշանակում է, ո,ր գիտեք ինչ, եթե դուք այսպիսի քաղքականություն վարեք, մենք կդադարեցնենք դաշնակցային հարաբերությունները։ Դուք ունեք թշնամիներ, մեկ ա ձեր թշնամիները իրենց ծրագրից չեն հրաժարվելու, իսկ Արեւմուտքը, որից դուք օգնություն եք ակնկալում, այդ օգնությունը միեւնույն է ձեզ ցույց չի տալու։
-Բայց ախր ստեղ մի հատ ուրիշ ընկալում էլ կա։ Մենք էլ ուրիշ բան ենք տեսնում, որ Ռուսաստանը Ադրբեջանին հրահրում ա Հայաստանի դեմ, երբ պետք ա։
-Ես չեմ գտնում։
-Հայաստանի եթերները չեք նայո՞ւմ, էդ իրանց կարծիքն ա։
-Ես գիտեմ, որ կա այդ կարծիքը։ Բայց էդ եմ ասում, դա շատ սխալինֆորմացիոն դաշտ է ստեղծվում։ Պատկեր է ստեղծվում։
-Ռուսաստանը Ադրբեջանը համատեղ պատժիչ գործողություններ ընդդեմ Հայաստանի։ Սա Հայաստանում ամենապոպուլյար ձեւակերպումներից ա։