Օդեսան ռուսական քաղաք է, որին Ռուսաստանի Դաշնությունը երկար է սպասել։ Նման միտք հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։
«Օդեսայի մասին կարող եմ ուղղակի ասել. Օդեսա, տուն վերադարձիր: Մենք Ռուսաստանի Դաշնությունում երկար ենք սպասել Օդեսային, նույնիսկ այս քաղաքի պատմության այնտեղ ապրող մարդկանց եւ նրանց լեզվի իմաստով։ Սա մեր ռուսական քաղաքն է»,-ասել է Մեդվեդեւը։