ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ողջ երկրի համար ամոթ» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոպիտ արտահայտությունները Վլադիմիր Պուտինի մասին:
Հիշեցնենք, որ այսօր Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «խելագար շան լակոտ»:
«Որպես նախագահի մամուլի քարտուղար կարող եմ ասել, որ ԱՄՆ նախագահի շուրթերով ասվող այդպիսի գռեհիկ արտահայտությունները հազիվ թե խայթեն նախագահ Պուտինին: Բայց դա մեծ ամոթ է ԱՄՆ-ի համար»,-ասել է Պեսկովը Պավել զառուբինին տված հարցազրույցում:
Ըստ նրա, եթե երկրի նախագահն օգտագործում է այդպիսի բառապաշար, դե դրանից պիտի ամոթ զգա: «Հասկանալի է, որ պարոն Բայդենը այդպիսի արտահայտություններ օգտագործում է հոլիվուդյան կովբոյի ոգով: Նա շատ կուզեր այդպիսին էլ երեւար, բայց դա հազիվ թե նրան հաջողվի», թեման փակել է Դմիտրի Պեսկովը: