Գերմանական Deutsche Welle-ն հղում անելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին տեղեկացնում է, որ Ուկրաինայի ԵՄ մտնելու բանակցությունները դադարեցվել են, «հավանաբար մինչեւ ամառ»:
Եվրահանձնաժողովի ղեկավարը ակնարկել է, որ բանակցությունները վերսկսելու հիմք չի տեսնում մինչեւ Եվրախորհրդարանի ընտրություններ, որոնք տեղի կունենան այս տարվա հունիսի 6-ից 9-ը:
«Դա որոշ ժամանակ կպահանջի: Հավանաբար ԵՄ-ն բանակցություններին պատրաստ կլինի մինչեւ ամառվա սկիզբը»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը ներկայումս աշխատում է Ուկրաինայի հետ բանակցությունների համար առաջնորդող սկզբունքների վրա, որն այնուհետեւ պետք է միաձայն հաստատվի ԵՄ բոլոր 27 երկրների կողմից։