Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետները փոխելու մասին օրինագիծ։
Օրինագիծը վերաբերում է ուկրաինացի այն զինվորականներին, ովքեր ծառայության էին անցել բանակում եւ մնացել այնտեղ Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո։
Փաստաթղթում չի նշվում, թե երբ կարող են զորացրվել ժամկետային զինծառայողները, սակայն նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ նախագահի հրամանագրով։
Առաջարկվում է նաեւ ամապատասխան փոփոխություններ կատարել «Զինվորական հերթապահության եւ զինվորական ծառայության մասին» օրենքում։
«РБК-Украина»-ն գրում է, որ Ռադան օրինագիծը կարող է քննարկել փետրվարի 23-ին։